Այսօր ԵԱՀԿ-ն կքննարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Այսօր ԵԱՀԿ-ն կքննարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳ Նախարարների խորհրդի նիստը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, նիստն ընթանում է «Հանուն ժողովուրդների երկխոսության եւ կայունության» կարգախոսի ներքո։

Այսօրվա նիստի հիմնական թեմաներն են լինելու ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների կարգավորումը՝ Ուկրաինայում, Մերձդնեստրում եւ Լեռնային Ղարաբաղում։