Որքան տոմս է վաճառվել Թուրքիայի հետ խաղից առաջ

Որքան տոմս է վաճառվել Թուրքիայի հետ խաղից առաջ

2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ուժերն է չափելու Թուրքիայի ընտրանու հետ։ 3 օր անց Հայաստանի հավաքականը կրկին սեփական հարկի տակ ուժերն է չափելու Կիպրոսի հավաքականի հետ, այս հանդիպումը սակայն ընկերական խաղերի շրջանակում է կայանալու։

Այսօր Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են: Նշենք, որ « Հանրապետական» ստադիոնը տեղավորում է մոտ 15 հազար հանդիսական: