Ճանապարհը բացել են. ինչ են պայմանավորվել

Ճանապարհը բացել են. ինչ են պայմանավորվել

Մենք գրել էինք, որ Գեղարքունիքի մարզում լարված իրավիճակ է, մի քանի տասնյակ քաղաքացիներ փորձում են մոտենալ ողբերգական հրդեհի վայր, սակայն քաղաքացիների ճանապարհը փակել են ոստիկանները և թույլ չեն տալիս, որ քաղաքացիները առաջ շարժվեն։

 Քիչ առաջ Գեղարքունիքի մարզպետի տեղակալն է մոտեցել քաղաքացիներին, որպեսզի Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը բացվի։

Ակցիայի մասնակիցներից մեկը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ վաղը՝ առավոտյան, իրենք կկարողանան մոտենալ այն տարածքին, որտեղ տեղի է ունեցել ողբերգական դեպքը։

«Մեկ ժամից ավել է փակել են ու չէին թողնում, եթե վաղն էլ չթողնեն, մենք ճանապարհները կփակենք»,-ասաց քաղաքացիներից մեկը։