Այս իշխանությունը մեծ վստահություն կորսնցուցած է սփյուռքում իր այս պահվածքի համար․ Հրաչ Ջաբրայան

Այս իշխանությունը մեծ վստահություն կորսնցուցած է սփյուռքում իր այս պահվածքի համար․ Հրաչ Ջաբրայան

 «Հրապարկի» զրուցակիցն է «Armenian Gas and Power Enterprises Inc.» ԲԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, ով նախկինում եղել է Կապանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործած «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրենը։ Ջաբրայանը բնակվում է Կանադայում։

- Պարոն Ջաբրայան, Հայաստանում իշխանափոխությունից հետո ներդրումներ գրեթե չկան, մինչդեռ իշխանությունները ներդրումներ էին խոստանում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ արտասահմանից Հայաստանում ներդրումներ չեն անում։ Ի՞նչն է վախեցնում ներդրողներին։

- Հաճախ լսում ենք այս կամ այն ծրագրի մասին, որու համար, ըստ իշխանության, հսկայական գումարներ պիտի ներդրվին Հայաստան, բայց տակավին փաստացի բան չտեսանք, այդ չի նշանակում որ ներդրումներ չկան, ուղակի ոնց որ չկան շոշափելի ներդրումներ, որոնք կայունացնեն երկրի սոցիալ-տնտեսական աճը։ Տնտեսագետ չեմ, եւ գնահատականս մասնագիտական չէ, այլ անձնական, բայց եւ այնպես, կարծում եմ՝ իշխանությունը բավականին վստահություն կորսնցուցած է ներդրողների մոտ․ կարող եմ երկու օրինակ նշել։ Երկու տարի առաջ, երբ Հայաստանեն պաշտոնական պատվիրակություն մը Կանադա եկած էր՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, այստեղ պաշտոնական հանդիպումների ժամանակ, որոնց ես անձնապես կը մասնակցէի, խոստացվեցավ տասնը եւ հինգ միլիոն դոլարի ներդրումային ծրագիր Տորոնտոյի հայերի կողմից Հայաստանի մեջ՝ քանի մը տարբեր ծրագրերի համար, այս գումարը քանի մը անհատներու կողմից խոստացվեցավ, բայց մինչ այսօր այդ ներդրումները Հայաստան չհասան, իսկ երբ հարցնում եմ այդ մարդկանց, թե ինչու այդ ծրագրերը չիրականացան, մեծամասնությամբ իշխանության վրա վստահություն չունենալու հարցն է։ Իսկ ինչո՞ւ վստահություն չունենալ․ կարծում եմ՝ շատ հստակ է, Ամուլսարը վկա, այսօր Հայաստանում ներդրում անելը մեծ ռիսկ է, որովհետեւ ներդրողի իրավունքնեը ոնց որ պաշտպանված չեն։ Կը նշեմ Ամուլսար, որովհետեւ վերջին երկու տարիներու ընթացքին Լիբանանի, Անգլիայի, Հոլանդայի, Ամերիկայի, Շվեցարիայի եւ Դուբայի մեջ անձամբ հանդիպումներ ունեցած եմ բանկերի եւ մեծահարուստ մարդկանց հետ մինչեւ յոթանասունհինգ միլիոն դոլարի ներդրումային ծրագրի մը շուրջ, եւ բոլորն ել անհապաղ նշում են Ամուլսարն ու դրա անօրինական շրջափակումը, եւ կառավարության ոչ ընդունելի մոտեցումը։ Այսինքն՝ վարչապետը քանի՞ անքամ պիտի հայտարարի, որ իրենք ոչ մի իրավական հիմք չունեն, որ Ամուլսարը չգործի, բայց եւ այնպես, ան մնա անօրինական շրջափակման մեջ։ Ստացվում է, որ Հայաստանում օրենքը չի գործում, կամ գործում է ոչ բոլորի համար։

-Վարչապետն անընդհատ ասում է, որ Հայաստանում բիզնես դաշտն ազատ է ներդրումների համար, մյուս կողմից մենք ականատես ենք լինում տարբեր ընկերությունների ղեկավարների և բաժնետերերի նկատմամաբ հարուցված քրեական գործերի։ Արդյոք սա չի՞ խանգարում բիզնեսի զարգացմանն ու ներդրումներին։

-Իմ կարծիքով՝ քաղաքական հալածանքներ միշտ եղել են Հայաստանում, սա նորություն չէ, նախկին իշխանության ժամանակ անձամբ զգացել եմ այդ հալածանքը։ Ափսոս՝ նոր իշխանությունը նույն մոտեցումը շարունակում է, եւ այն, ինչին մենք մեծ հույսով սպասում էինք, որ ինչ-որ բան պիտի փոխվի, կարծում եմ՝ այս գծով ոչինչ չի փոխվել: Բնականաբար, ոչ միայն սա է խանգարում բիզնեսի զարգացման եւ ներդրումային ծրագիրների իրականացմանը, այլ նայեւ այս իշխանությունը, կարծում եմ, մեծ վստահություն կորսնցուցած է սփյուռքի մոտ իր այս իսկ պահվածքի համար։ -Ի՞նչ բիզնես նախագիծ ունեք Դուք, որը չեք կարողանում իրականացնել, ո՞րն է պատճառը։ -Որպես Հայաստանի Գազի եւ էներգիայի ձեռնարկության նախագահ եւ գլխավոր տնօրեն, լուրջ ծրագիր ունենք Հայաստանում՝ ստեղծել Գազի եւ Նավթի արտադրություն։ Աշխատելով նախկին եւ ներկա իշխանությունների հետ՝ ստացել ենք որոշ թույլտվություններ որոնց հիման վրա արդեն իսկ սկսել ենք նախնական աշխատանքներ իրականացնել։ Մեզ համար ամենամեծ խնդիրը Ամուլսարի հարցն է, մեր բաժնետերերը եւ պարտատերերը պատրաստակամ չեն գոնե այս պահին միլիոնավոր դոլարներ Հայաստան բերել, քանզի վախենում են՝ տեսնելով Ամուլսարի հարցը։ Մյուս կողմից, մենք մեր փոքր կարողություններով շարունակում ենք աշխատել Հայատանում՝ հուսալով, որ իշխանությունը արդեն իսկ այս շատ ուշացած հարցին լուծում կտա եւ ներդրողը մտահոգվելու պատճառ չի ունենա։

-Ձեր կարծքով ինչպե՞ս պետք է լուծվի Ամուլսարի հանքի հարցը, ի վերջո հանքը պե՞տք է շահագործվի, թե՞ ոչ։

- Կարծում եմ՝ արդեն որ այսպիսի հարցի ենք հասել, ցավալի փաստ է, որ ձախողած ենք որպես իշխանություն։ Օրենքի սահմաններով Ամուլսարը ունի բոլոր թույլտվություններն ու փորձաքննությունները աշխատելու համար, բայց չի աշխատում։ Ինչո՞ւ, որովհետեւ անօրինական շրջափակման մեջ է։ Փաստօրեն ստացվում է՝ մի քանի տասնյակ մարդիկ անօրինականօրեն չեն թողնում հանքավայրը շահագործվի: Կարող եք ասել, որ օրինական երկրի մէջ սա ընդունելի է՞․․․սա նորմալ երևույթ չէ։ Իմ կարծիքով՝ հանքավայրը պետք է շահագործվի միջազգային բարձրագույն սդանտարտներով, որը «Լիդիանը» փաստացի անելու էր։ Հաճախ կը լսենք՝ «բնապահպաններ» բառը, գիտե՞ք՝ բնապահպանությունը մասնագիտություն է, այլ ոչ ակտիվիզմ։ Ամեն մարդ, որ երգե, երգիչ չէ, եւ ամեն «ես բժիշկ եմ» ասողը բժիշկ չէ, բայց զարմանալիօրեն մենք կուրորեն կը հավատանք «բնապահպաններու», որոնք, ըստ տվյալների, գումարով «ակտիվիզմ» են անում։ Կարո՞ղ է իրենք մեզանից Հայրենասեր են, կարո՞ղ է իրենք մասնագետ բժիշկից ավելի բժշկություն գիտեն։ Այսօր երբ հիվանդ ես, գնում ես բժշկի, լսում ես բժշկի խորհուրդները եւ իրականացնում զանոնք, իսկ երբ հարցը գալիս է հանքարդյունաբերության, մենք չենք ուզում լսել մասնագետ երկրաբանին, կամ հանքափորին կամ բնապահպանության մասնագետին, այլ լսում ենք «ակտիվիստին»։ Նվազագույնը պիտի տգետ լինել, չլսել եւ չհասկանալ, որ աշխարհը հիմնված է հանքարդյունաբերության վրա. մեքենաներ, հեռախոսներ, շինություն, շենք, ճանապարհ, սեղան, աթոռ, տուն, տնակ, բարձրախոս, օդանավ, երկաթուղի, ժամացույց, զարդեղեն եւ այլն, եւ այլն, այս բոլորը եկած են հանքերէն, եւ բոլորս՝ ներառյալ «բնապահպան ակտիվիստները» կօգտվին այս բոլորէն, այստեղ արդեն ասելու բան չմնաց։ Կարևոր է նշել, որ բոլոր հանքավայրերը պետք է աշխատեն միջազգային բարձրագույն չափանիշերով, միանշանակ, մյուս կողմից պետք է հասկանալ, որ ամենազարգած երկիրներն այսօր տակավին կըստեղծեն նոր հանքավայրեր։ Կանադան շատ լավ օրինակ է, Օնթարիո նահանգին մեջ, որտեղ ես կապրիմ, երկու հազար տասնինը թվականին բացվեցին ութ նոր հանքեր, յոթը ոսկիի հանք են, իսկ մեկը լիդյումի․․․ ոչ մի բողոք ժողովուրդի կողմից, հազարավոր նոր աշխատատեղեր, հսկայական գումարի գոյացում պետբյուջեում, եւ այսպես աշխարհի ամենազարգած երկիրներէն մեկը կը շարունակէ զարգանալ, մինչ մենք նստած հսկայական ոսկիի պաշարի վրայ, թույլ չենք տալիս, որ Հայաստանում ամենամեծ ներդրողը աշխատի, ստեղծէ աշխատատեղեր, միջինից ավելի բարձր աշխատավարձ տայ, իրակնացնե սոցիալ-տնտեսական ծրագրեր, գյուղեր քաղաքներ զարգանան, մարդիկ ավելի բարեկեցիկ կյանք ապրին, պետության բյուջեն հզորանա, եւայլն։ Կարծում եմ՝ պետք է զարգացնենք մեր ուղեղները, տեսնենք ավելի մեծ պատկերը եւ հասկնանք, թե մինչ աշխարը առաջ կը գնա, եւ մեր հարեւան թշնամին կը հզորանա, մենք ժամանակ կը վատնենք եւ հազարավոր հայերու ճակատագրին պատճառ կը դառնանք, քանի որ քանի մը տասնյակ կամ հարյուր մարդ, այսպես կոչված օրենքի երկրի մեջ թույլտվություն ունին անօրեն գործելու, չհասկանալով իրանց ապազգային քայլերու հետևանքը։