Մուշեղ Մուրադյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Մուշեղ Մուրադյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգի վերջին հարցով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Մուշեղ Մուրադյանին Շիրակի մարզպետ նշանակելու հարցը:

Մինչ հաստատելը, Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանին համատեղ աշխատանքի համար, ապա ձայն տրվեց նոր մարզպետին, որը նախկինում եղել է «Արփի լիճ» արգելոցային պարկի տնօրենը: Վերջինս շնորհակալություն հայտնեց վստահության համար: