Ժայթքել է Սեմերու հրաբուխը

Ժայթքել է Սեմերու հրաբուխը

Ժայթքել է Ինդոնեզիայի Ճավա կղզու ամենաբարձր՝ Սեմերու հրաբուխը։ Նախնական իրազեկման համակարգը չի գործել։ Անհապաղ կերպով իրենց տները ստիպված են եղել լքել մոտ հազար տեղացի։ Հրաբխային այսպես կոչված անձրեւը, որը բաղկացած է քարերից եւ ցեխից, ծածկել է տասնյակ շինություններ, որոնցում շարունակում են մնալ մարդիկ։ Փրկարարները սկսել են իրականացնել որոնողական աշխատանքներ։

Փլուզվել են կամուրջներ, վնասվել ճանապարհներ, որոնք բարդացրել են ատվոմեքենաների երթեւեկելու հնարավորությունը։ Մոխրի սյունը խանգարում է ավիացիային։ Կա առնվազն 14 զոհ։ Եւս 57 մարդու տարբեր ծանրության այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Նրանցից 16-ի վիճակը ծայրահեղ շանր է։