Ամերիաբանկը միացել է տնտեսվարողներին օժանդակելու ՀՀ Կառավարության նախաձեռնությանը

Ամերիաբանկը միացել է տնտեսվարողներին օժանդակելու ՀՀ Կառավարության նախաձեռնությանը

Հարգելի՛ հաճախորդներ,
 
Ամերիաբանկը միացել է ՀՀ կառավարության կորոնավիրուսային հիվանդության տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության ծրագրին, որն աջակցելու է հայտարարված արտակարգ դրության ռեժիմից տուժած փոքր և միջին ձեռնարկություններին: Ծրագրի պայմաններին և չափանիշներին կարող ենք ծանոթանալ հետևյալ հղումով:
 
Մենք արդեն պատրաստ ենք ընդունել ձեր հայտերը: Ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը կատարվելու է առցանց` հետևյալ եղանակներով.

Ամերիաբանկի հատուկ մշակված պորտալով ներկայացնել օնլայն հայտ,

Ինտերնետ բանկինգ համակարգով պարզապես պատասխանել Բանկի կողմից ձեզ ուղարկված այս նամակին,

էլեկտրոնային փոստով ներկայացնել դիմում:
 
 Մեր մասնագետները մի քանի օրվա ընթացքում կապ կհաստատեն ձեզ հետ` մանրամասները քննարկելու և հանգամանալից տեղեկատվություն ներկայացնելու նպատակով:
 
Մենք հավատում ենք, որ դժվարությունները միասին հաղթահարելն ավելի հեշտ է։
 
Շնորհակալություն