Հակոբ Շահգալդյանը էական առավելությամբ ՔՊ-ին հաղթեց Չարենցավանի թիվ 2, 3 և 4 դպրոցների տեղամասերում

Հակոբ Շահգալդյանը էական առավելությամբ ՔՊ-ին հաղթեց Չարենցավանի թիվ 2, 3 և 4 դպրոցների տեղամասերում

Չարենցավանում այսօր անցկացված ՏԻՄ ընտրություններում այս պահին առաջատարը Հակոբ Շահգալդյանի գլխավորած «Միասնական համայնք» դաշինքն է: Գրեթե բոլոր տեղամասերում այս դաշինքի ձայների էական տարբերությամբ առաջ է ՔՊ-ից: Ամենաքիչ ձայներ հավաքել է «Ապրելու երկիրը»: 

Մեզ ասացին, թիվ 2 դպրոցում տեղակայված թիվ 27/02 տեղամասում Հակոբ Շահգալդյանը հավաքել է 488 ձայն, ՔՊ-ն` 257: Այսինքն` 231 ձայնի տարբերություն կա գործող քաղաքապետի ու ՔՊ-ի  միջև:

Երրորդ դպրոցում տեղակայված տեղամասում էլ 250 ձայնի տարբերությամբ է հաղթել Շահգալդյանը` հավաքելով 500 ձայն:

Չորրորդ դպրոցում էլ Հակոբ Շահգալդյանի դաշինքը հավաքել է 435, իսկ ՔՊ-ն` 323 ձայն: