Քանի մարդասիրական աշխատող է զոհվել Գազայում
Գազայի սեկտորում ՄԱԿ-ի հումանիտար աշխատողների շրջանում զոհերի թիվը շարունակում է աճել։ Հակամարտության սրացումից ի վեր, Գազայում, համաձայն վիճակագրության, զոհվել է ՄԱԿ 241 հումանիտար աշխատող։ Այս մասին հայտնել է ՄԱԿ Մարդասիրական հարցերը կարգավորող վարչությունը։ Ամենաշատը զոհեր եղել են ՄԱԿ Մերձավոր-Արեւելյան գործակալության աշխատակիցների շրջանում, որոնք օգնություն են տրամադրել պաղեստինցի փախստականներին՝ 237 մարդ։
Զոհեր կան նաեւ այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպությունների աշխատակիցների շրջանակից, ինչպիսիք են՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ Զարգացման ծրագիրը եւ այլն։ Բացի ՄԱԿ մարդասիրական աշխատակիցներից, զոհեր կան նաեւ տարբեր միջազգային մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների շրջանակից, որոնք առաքելություն են իրականացնում Գազայի սեկտերում։ Ընդհանուր առմամբ այդ թիվը կազմում է 326 մարդ, որոնցից 33-ը՝ Պաղեստինի Կարմիր Մահիկի ընկերակցության կամավորներ են։
Կարծիքներ