Լայմա Վայկուլեն՝ իր եւ Իգոր Կրուտոյի կոնֆլիկտի մասին 

Լայմա Վայկուլեն՝ իր եւ Իգոր Կրուտոյի կոնֆլիկտի մասին 

Լատվիացի երգչուհի Լայմա Վայկուլեն հարցազրույց է տվել, որում խոսել է իր եւ Իգոր Կրուտոյի հարաբերություններում առկա լարվածության մասին։ Վայկուլեն ասել է, որ լարվածությունը սկսվեց այն պահից, երբ Յուրմալայում «Նոր Ալիք» փառատոնի փոխարեն, որի հիմնադիրը Կրուտոյն էր, ստեղծվեց «Լայմա Ռանդեւու»  փառատոնը։ «Իգորը զայրանում է իմ վրա այն բանի համար, որ ես դավաճան եմ, ու ստեղծեցի փառատոն այն բանից հետո, երբ նրա «Նոր ալիքը» հեռացավ։ Նա կարծում է, որ դա անարդարացի է»,- ասել է Վայկուլեն, հավելելով, որ իրեն փառատոն ստեղծելու առաջարկը ներկայացվել է Յուրմալայի իշխանությունների կողմից։

 «Նրանք ինձ օգնում են եւ ֆինանսապես եւ բարոյապես եւ ամեն կերպ։ Բնականաբար, որպես Յուրմալայի մասին մտածող հայրենասեր, ոնց կարող էի ես նման բան չանել»,- նկատել է Լայման։ Հիշեցնենք, որ «Նոր ալիքը» Յուրմալայից տեղափոխվեց Սոչի 2014 թվականին քաղաքական լարվածության փուլում, երբ մի շարք ռուսաստանցի աստղերի լատվիական իշխանությունները մուտքի արտոնագիր չտվեցին։