Անկարայում կգումարվի Թուրքիա-Իրաք բարձր մակարդակի 4-րդ նիստը

Անկարայում կգումարվի Թուրքիա-Իրաք բարձր մակարդակի 4-րդ նիստը

Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները նշում են,  որ օգոստոսի 15-ին Անկարայում կգումարվի Թուրքիա-Իրաք բարձր մակարդակի  4-րդ նիստը, որը նվիրված կլինի անվտանգության մեխանիզմներին։

Այդ շրջանակներում կքննարկվեն անվտանգության, առևտրի և դիվանագիտության համաձայնագրերը։ Հանդիպմանը կմասնակցեն Իրաքի պաշտպանության նախարարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

Իսկ օգոստոսի 14-ին կկայանա Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Իրաքի փոխարտգործնախարար Ֆուադ Հուսեյնի համանախագահությամբ առանձին համատեղ պլանավորման հանձնաժողովի առաջին նիստը։

Կողմերը մտադիր են շարունակել աշխատել 27 համաձայնագրերի իրականացման ուղղությամբ, որոնք ստորագրվել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրաքյան այցի ընթացքում։ Համաձայնագրերն ներառում են հարցերի լայն շրջանակ՝ անվտանգությունից մինչև առևտրային, գյուղատնտեսական և մշակութային կապերի ընդլայնում։