ԲՀԿ-ն առաջարկում է բալը հանելու փոխարեն սահմանել միայն 20 հազար դրամ տուգանք

ԲՀԿ-ն առաջարկում է բալը հանելու փոխարեն սահմանել միայն 20 հազար դրամ տուգանք

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ 99 կողմ, 21 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանության արժանացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկում է ավտոմեքենան մեկ պետհամարանիշով երթևեկելու դեպքում մեղմացնել տուգանքի չափը՝ սահմանելով 20 հազար դրամ և երկու բալային միավորի հանում:

Գործող կարգավորվամբ պետհամարանիշներից մեկի կամ երկուսի բացակայության դեպքում վարորդը 1 տարով զրկվում է մեքենա վարելու իրավունքից:

Վարման կարգով ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու և երկրորդ ընթերցման ժամանակ հանդես կգա առաջարկով՝ հանել բալը և որպես տույժ՝ սահմանել միայն 20 հազար դրամ տուգանք: