Բացահայտել է «թռչող ափսեների» ուսումնասիրման գաղտնի ծրագիրը 

Բացահայտել է «թռչող ափսեների» ուսումնասիրման գաղտնի ծրագիրը 

Ամերիկյան ազգային անվտանգության համակարգի նախկին աշխատակից Մեթյու Բրաունը բացահայտել է մանրամասներ այն մասին, որ Պենտագոնն ունեցել է, այսպես կոչված, «թռչող ափսեների» ուսումնասիրության գաղտնի ծրագիր։ Weaponized պոդքասթի եթերում նա ասել է, որ այլմոլորակային արարածները Երկիր մոլորակի վրա գտնվնում են արդեն հազարամյակներ եւ նրանց ունեցած տեխնոլոգիակները արձանագրվել են «Անրկնկնելի համատեղություն» ծրագրի շրջանակներում։

NewsNation-ի փոխանցմամբ՝ Բրաունն ասել է, որ ունեցել է հասանելիություն ծրագրի նյութերի հանդեպ, ներառյալ նաեւ այն տեսանյութի, որտեղ պատկերված է «թռչող ափսե», որը փորձում է թաքնվել դիտարկումից։ «Օնյեկտը հայտնվել է ամպերի տակից, սակայն հայտնվելով կադրի կենտրոնում, կտրուկ փոխել է հետագիծը, ասես նկատած լիներ տեսախցիկը»,- ասել է Բրաունը։ Ամերիկացի պաշտոնաթող հետախույզը նաեւ ասել է, որ «Անկրկնելի համաստեղություն» ծրագրի շրջանակում տարիներով արխիվային նյութեր է հավաքվել եւ դրանք մինչեւ հիմա գաղտնագրված եմ։ Բրաունը նաեւ խոսել է այլմոլորակային արարածների մասին՝ նկատելով, որ նրանք մի քանի տեսակի են։ Հզոր են, բայց ամենակարող չեն։ Նա վստահություն է հայտնել, որ այլմոլորակայիններն ինչ որ նպատակով են մեր մոլորակ այցելում, որի մասին դեռ տեղյակ չենք։