Պահանջել են վերադարձնել ռուսական դեսպանատան տարածքի մի մասը 

Պահանջել են վերադարձնել ռուսական դեսպանատան տարածքի մի մասը 

Չեխական մայրաքաղաք Պրահայի իշխանությունները կոչ են արել Ռուսաստանի ԱԳ նախարարին վերադարձնել Ստրոմովկայի պարուակի մի մասը, որտեղ գտնվում է ռուսական դեսպանատունը։ Այս մասին հայտնում է Novinky.cz-ն։

Ըստ հաղորդման, չեխական կողմը պնդում է, որ ռուսական դեսպանատան տարածքը պետք է վերադառնա այն վիճակին, որպիսին եղել էր նախքան 1968 թվականին Վարշավյան պայմանագրի կազմակերպության զորքերի ներխուժումը Չեխիա։ Պրահայում համոզված են, որ 53 տարի անց «ռուսական նվաճումից» Ստրոմովկայի մի մասը պետք է ի վերջո վերադառնա չեխական կողմին՝ հանրային օգտագործման համար։