Վինիլ

Վինիլ

Sade - King Of Sorrow / Թագավորը վշտի

Ես արտասվում եմ բոլորի արցունքները,
Եվ այնտեղ՝ մեր կռվում անձնական,
Մահացա նախորդ գիշեր:
Եվ ուրախության ու դժբախտության բոլոր այս մնացորդները
Ի՞նչ պետք է անեմ:

Ուզում եմ պատրաստել քեզ համար ապուր,
որ քո հոգի՛ն կջերմացնի,
Բայց ոչինչ չի փոխվի,
Ընդհանրապես ոչինչ չի փոխվի:
Սա միայն օր է, որ բերեց այս ամենը,
Պարզապես եւս մեկ օր,
Եվ ոչ մի լավ բան:

Դիջեյը նույն երգն է նվագում
Այնքան անելիք ունեմ,
Պիտի շարունակեմ…
Մտածում եմ` այս կսկիծն ինձ երբեւէ բաց կթողնի՞
Այնպես եմ զգում, ասես լինեմ թագավորը վշտի,
Թագավորը վշտի…

Կարծում եմ՝ կարող էի պարզապես հեռանալ:
Կհիասթափեցնե՞մ իմ ապագային, եթե մնամ…
Սա լոկ օր է, որ բերեց այս ամենը,
Պարզապես եւս մեկը,
Եվ ոչ մի լավ բան:

Դիջեյը նույն երգն է նվագում
Այնքան անելիք ունեմ,
Պիտի շարունակեմ,
Մտածում եմ՝ այս կսկիծն ինձ երբեւէ բաց կթողնի՞
Այնպես եմ զգում, ասես լինեմ թագավոր վշտի,
Թագավորը վշտի…

Արտասվում եմ բոլորի փոխարեն,
Արդեն իսկ վճարել եմ ապագայի մեղքերիս համար,
Չկա ոչ ոք, որ կարող է ասել՝ թո՛ղ սա,
Պարզապես ուրիշ մի օր,
Եվ ոչ մի լավ բան:

Ես թագավորն եմ վշտի, այո
Թագավորը՝ վշտի,
Ես թագավորն եմ թախծի,
Թագավորը՝ թախծի…

Frank Sinatra- Strangers in the night
Անծանոթները գիշերում

Անծանոթները գիշերում
արագ հայացքներ փոխանակելով
մտածում էին`
կային արդյոք հնարավորություններ…
մենք կկիսվենք սիրով
մինչ կավարտվի գիշերը

ինչ-որ բան քո աչքերում
այնքան կանչող էր
ինչ-որ բան քո ժպիտում`
այնքան հուզիչ
ինչ-որ բան էլ իմ սրտում ասաց`
պետք է իմը լինես

Անծանոթները գիշերում`
երկու միայնակ մարդիկ,
մենք անծանոթներ էինք գիշերում
մինչ այն պահը
երբ ասացինք մեր առաջին ողջույնը,
հազիվ թե իմանայինք`
սերը մի կարճ հայացք եղավ միայն,
մի տաք պար-գրկախառնություն

եւ այդ գիշերից ի վեր
մենք միասին եղանք
սիրահարներ առաջին հայացքից,
սիրահարված ընդմիշտ…
Այնպես ճիշտ ստացվեց դա անծանոթների
համար գիշերում:

Lana Del Rey
White Mustang / Սպիտակ մուստանգ

Հավաքելով իրերս ամառվա համար,
պառկած մահճակալիս վրա.
Ծուլություն է,
որովհետեւ չզանգեցի, երբ ունեի հեռախոսահամարդ,
թեեւ սիրեցի քեզ շատ:
Արագորեն վրաս գցելով զգեստս՝ մեղմ ֆիլտրերի ներքո…
Բոլորն ասում էին՝ մարդասպան ես,
բայց ես չկարողացա զգացմունքներիս դեմն առնել այն օրը,
երբ թողարկվեց քո ձայնապնակը

Այն օրը, երբ տեսա քո սպիտակ մուստանգը,
սպիտակ մուստանգը…

Հանկարծակի բռնվել իմ երազներում եւ մոռանալ.
Արմագեդոնի նման եմ եղել, որովհետեւ դու
պահել էիր ինձ քո ձեռքերում փոքր-ինչ ավելի պինդ…
Ահա թե ինչ մտածեցի.
Ամառը սիրելու եւ հեռանալու համար է,
հիմար եմ եղել հավատալու համար,
որ կարող էիր փոխել կյանքդ,
իսկ դու պարզապես չկարողացար կանգ առնել

Այն օրը, երբ տեսա քո սպիտակ մուստանգը,
սպիտակ մուստանգը…

Պտտում, պտտում, պտտում ես այն
Եվ ձայնը,
այն սարսափելի էր
Եվ դու
մի մասն էիր այդ ամենի:
Դու կհարվածես ինձ, ինչպես կայծակը:

Սպիտակ մուստանգը,
Քո սպիտակ մուստանգը,
Այն օրը, երբ տեսա քո սպիտակ մուստանգը,
Ասացի՝ վայրի ես, ինչպես մուստանգը:

Դու կհարվածես ինձ, ինչպես կայծակը,
Կհարվածես, ինչպես կայծակը:

Թարգմանությունները՝ Նոռա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ