Հայտնի են Տեղ խոշորացված համայնքի նախնական արդյունքները

Հայտնի են Տեղ խոշորացված համայնքի նախնական արդյունքները

Հայտնի են Տեղ խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ համայնքում 1530-812 ձայների տարբերությամբ հաղթել է իրենց թեկնածուն։

«Տեղեցիներ ջան, սյունեցիներ ջան, շնորհակալ ենք վստահության համար»,- գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ հաղթող ՔՊ թեկնածուն մարզպետի քրոջ տղան էր, որի օգտին էր աշխատում Սյունիքի ողջ վարչական ռեսուրսը՝ մարզպետի գլխավորությամբ: