Հետաքննությունների դաշնային բյուրոն փակել է հերթական հաքերային կայքը

Հետաքննությունների դաշնային բյուրոն փակել է հերթական հաքերային կայքը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն իրականացրած հատուկ կիբերգործողության արդյունքում հայտնաբերել ու փակել է հերթական հաքերային կայքը, որտեղ եղել են միլիարդավոր այլեւայլ անձանց վերաբերող գողացված անձնական տվյալներ։

Ձերբակալվել են նաեւ երկու քսաներկուամյա երիտասարդներ, որոնք նախնական վարկածի համաձայն, կապ ունեն այդ կայքի հետ։

Հաքերային կայքը կոչվել է WeLeakInfo։ Այն պարունակել է ավելի քան 12 միլիարդ անձնական տվյալ։

Ուշագրավ է այն, որ կայքից կարելի էր նաեւ տեղեկատվություն ստանալ՝ ընդամենը երկու դոլարանոց բաժանորդագրումով։