Թուրքիան քննադատել է Միացյալ Նահանգներին
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն քննադատել է Միացյալ Նահանգներին այն բանի համար, որ Իրանի զինված ուժերի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառվել է ահաբեկչական կառույցների ցանկի մեջ։ «Նմանատիպ որոշումները ճանապարհ են բացում մեր ռեգիոնում անկայունության համար»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական խմբավորումների ցանկի մեջ։ Իրանը հայելային պատասխան է տվել։
Կարծիքներ