Արա Այվազյանը՝ Շուշիի Ս․ Ղազանչեցոց եկեղեցու արտաքին տեսքոի փոփոխման մասին

Արա Այվազյանը՝ Շուշիի Ս․ Ղազանչեցոց եկեղեցու արտաքին տեսքոի փոփոխման մասին

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն անդրադարձել է Շուշիի Ղազանչեցող եկեղեցու արտաքին տեսքի փոփոխմանը, որը իրականացնում է Ադրբեջանը։ Նա մասնավորապես ասել է, որ ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս անդրադարձել է, և այսօր կարող էլ ինքը կարող է վերահաստատել եւ արձանագրել, որ Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման մաս։ «Ապրիլի 13-ին Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաև պատմամշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման անհրաժեշտությանը։

Մենք սերտորեն համագործակցում ենք UNESCO-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենա գնահատման առաքելության այցը տարածաշրջան, և լիահույս ենք, որ UNESCO-ն գործուն քայլեր կձեռնարկի այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ։

Տեսեք, պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը, ընդհանրապես, նախ և առաջ, մարդու իրավունքների պաշտպանության մասին է, և պատահական չէ, որ դեռևս այս տարվա փետրվարի 2-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն այդ հարցին անդրադարձել են իրենց՝ Ադրբեջանին ուղղված կոչով։ Իրենց նամակում նրանք ընդգծել են հոկտեմբերի 8-ին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր Տաճարի թիրախավորված ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը և միևնույն ժամանակ նրանք կարևորել են Մայր Տաճարի վերակառուցման աշխատանքներում Հայ առաքելական եկեղեցու դերակատարումը։

Այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը, ավելին՝ նա միակողմանի կոպիտ միջամտությամբ ի ցույց է դնում, որ արհամարհում է միջազգային կառույցների, հատկապես՝ ՄԱԿ-ի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի նորմերը։ Պետք է հստակ նշեմ, որ Շուշիի Մայր Տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ Առաքելական եկեղեցու պաշտանմունքի վայր»,- նշել է նախարար Այվազյանը։