«Քոչարյանը ունեցել է անձնական դրդում՝ իշխանությունը իր մտերիմ Սերժ Սարգսյանին փոխանցելու»

«Քոչարյանը ունեցել է անձնական դրդում՝ իշխանությունը իր մտերիմ Սերժ Սարգսյանին փոխանցելու»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել֊չլինելու հարցի քննարկմանը մեղադրող կողմը շարունակում է ներկայացնել իր առարկությունները Քոչարյանի ազատ արձակման միջնորդությունների և փաստերի դեմ։ 

Դատախազ Կարեն Բիշարյանը առարկություն ներկայացնելու ողջ ընթացքում, խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին նրան որպես երկրի նախագահ չի ներկայացրել, այլ օգտագործում էր «երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ»։

Բիշարյանը իր խոսքում ասաց, որ Քոչարյանը գործել է ոչ թե հանրային շահից ելնելով այլ անձնական դրդումներով․ «Եւ որն է այդ դրդումը՝ ցանկալի իշխանական համակարգը պահելը, իշխանությունը իր մտերիմ Սերժ սարգսյանին փոխանցելը»։