ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է նախագահի խորհրդական:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը.
Ռոբերտ Խաչատրյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,-ասվում է հրամանագրում
Հ․Գ Ավելի վաղ մենք գրել էինք, որ Բարձր տեխնոլոգիաների նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանը պաշտոն է ստանալու նախագահականում։