Կանխել էթնիկ զտումները ԼՂ-ում․ Շոլցի խորհրդարանական խմբակցությունը կոչը
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունը Բունդեսթագում կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում։
Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակումից և դրա հետևանքով առաջացած մատակարարման ճգնաժամից ամիսներ շարունակ տառապող շրջանի հայ բնակիչները պետք է պաշտպանված լինեն հետագա բռնություններից։ Տեղահանումներ կամ էթնիկ զտումներ չպետք է լինեն, ասվում է կուսակցության խորհրդարանական խմբակցության հայտարարության մեջ։
«ԵՄ-ն, ԱՄՆ-ն և անձամբ կանցլեր Օլաֆ Շոլցը վերջին ամիսներին ինտենսիվ ջանքեր են գործադրել դիվանագիտական մակարդակով խաղաղ բանակցային գործընթացի համար։ Ադրբեջանի վերջին հարձակումները լրջորեն խաթարել են դիվանագիտական լուծում գտնելու ջանքերը։Հայաստանը ապակայունացնելու ցանկացած փորձ պետք է կանխվի. սա պահանջում է միջազգային հանրության հետագա դիվանագիտական ջանքեր և կոնկրետ միջոցներ Հայաստանին աջակցելու համար»,- ասված է ՍԴԿ տարածած հայտարարության մեջ։
Կարծիքներ