«Սիթին» լավագույնն է աշխարհում․ Պոչետինոն՝ «Սիթիի» դեմ խաղից առաջ

«Սիթին» լավագույնն է աշխարհում․ Պոչետինոն՝ «Սիթիի» դեմ խաղից առաջ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ այսօր կայանալիք ՉԼ կիսաեզրափակիչ առաջին խաղին, խոսել իր տպավորությունների մասին։

«Անգլիայում աշխատելու ժամանակներից շատ լավ գիտեմ Ֆիլ Ֆոդենին։ Պիտի հսկենք այդ խաղացողին։ Տարբերակներ մտածել ենք, թե ինչպես ենք դա անելու, բայց առաջադրանքը իրոք որ շատ բարդ է։ Նույնքան դժվար կլինի նաև Մահրեզի, Կևին դե Բրույնեի, Ռահիմ Ստերլինգի, Սերխիո Ագուերոյի ու Գաբրիել Ժեզուսի դեմ։ Այն աշխարհի ամենալավ թիմն է։ Նրանք հիանալի խաղացողներ ունեն ու գերազանց մարզչական շտաբ։

«Սիթին» երկրագնդի լավագույն թիմերից մեկն է, նրանք լավագույն մարզիչն ունեն։ Իհարկե, ավելի դժվար է լինելու, քան «Բավարիայի» դեմ, բայց տեսնենք, ով գիտի։ Ամենակարևորը 180 րոպեներն են, որոնց արդյունքում որոշվում է, թե ով դուրս կգա եզրափակիչ։ Մենք պետք է ավելի լավ խաղանք»,- ասել է մասնագետը։

ՊՍԺ- «Մանչեսթեր Սիթի» դիմակայության առաջին խաղը կայանալու է այսօր, Երևանի ժամանակով 23։00-ին։