Տեղական տուրքերը հավաքագրվել են, բայց փաստացի չեն մուտքագրվել համայնքի բյուջե

Տեղական տուրքերը հավաքագրվել են, բայց փաստացի չեն մուտքագրվել համայնքի բյուջե

«Տեղական տուրքերը հավաքագրվել են, բայց փաստացի չեն մուտքագրվել համայնքի բյուջե։ Հարուցվել է քրեական գործ

2019 թվականի փետրվարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները շրջայց են իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ինչի ընթացքում այցելել են Րաֆֆու փողոցի թիվ 1/8 հասցեում գտնվող` «Սիմոն և Հակոբ Թոռներ» ՍՊ ընկերությանը պատկանող գյուղատնտեսական արտադրանքի շուկա ու հայտնաբերել, որ շուկայի տարածքում գործում են հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների իրացմամբ զբաղվող, տարբեր անհատ ձեռնարկատերերի կողմից շահագործվող օբյեկտներ, որոնք իրենց գործունեությունն իրականացրել են առանց համապատասխան թույլտվությունների` չվճարելով նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տուրքերի գումարները: Փաստի առթիվ հարուցվել են վարչական վարույթներ և կազմվել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ:

Վարչական վարույթների շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչություն հրավիրված անհատ ձեռնարկատերեր Ռ. Թ-ն, Ռ. Հ-ն, Ս. Հ-ն, Ա. Գ-ն, Ջ. Ս.-ն, Ռ. Գ.-ն, Գ. Դ.-ն, Թ. Պ.ն, Լ. Մ.-ն և Ն. Ն.-ն իրենց բացատրություններով հայտնել են, որ 2015-2018թթ. ընթացքում վերը նշված թույլտվությունների տրամադրման նպատակով տեղական տուրքերի գումարները առձեռն վճարել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներին, իսկ որոշ դեպքերում` նաև «Սիմոն և Հակոբ Թոռներ» ՍՊ ընկերության աշխատակիցներին, այն ինչ Երևանի քաղաքապետարանի տեղական տուրքերի հաշվառման ծրագրի տեղեկատվական բազայով կատարված ստուգմամբ պարզվել է, որ վերջին անգամ տեղական տուրքերը փաստացի մուտքագրվել և թույլտվությունները օրենքով սահմանված կարգով տրամադրվել են 2015 թվականին, իսկ անհատ ձեռնարկատեր Ն. Ն.-ի և Ջ. Ս.-ի անվամբ տուրքերի գումարներ ընդանրապես չեն մուտքագրվել:

Նկատի ունենալով, որ վարչական վարույթի շրջանակներում հայտնաբերվել են առևերույթ հանցագործության հատկանիշներ և նյութերի հետագա ընթացքը ենթակա է լուծման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով, ուստի, ղեկավարվելով վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 253-րդ հովածով, նյութերն ուղարկել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Վերը նշված փաստի առթիվ 27.03.2019թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն»,- գրված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: