Հրապարակվել են Ադրբեջանի պահանջների 5 կետերը․ ուզում է պատասխանատվությունը գցել վրայից

Հրապարակվել են Ադրբեջանի պահանջների 5 կետերը․ ուզում է պատասխանատվությունը գցել վրայից

Փաշինյանը այս ընթացքում բանակցել է ու այդ բանակցությունները հասցրել է մի խայտառակ կետի։ Եթե կարդաք Ադրբեջանի պահանջների վերաբերյալ այդ հինգ կետերը, ապա կհասկանաք, որ սա իրոք խայտառակություն է։ Այս մարդը բանակցությունները հասցրել է այս խայտառակությանը ու նոր որոշել է կիսվել հասարակության հետ, պատկերացնու՞մ եք։ Ոչ, սա միանշանակ հասարակությանը տեղյակ պահել չէ, սա պարզապես պատասխանատվությունը իր վրայից գցել է նշանակում։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ այսօր առավոտյան Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակում» Ադրբեջանի 5 պահանջների վերաբերյալ հոդված է հրապարակվել։

«Այո, Փաշինյանը այս քայլով պատասխանատվությունը իր վրայից գցում է, իսկ հետո կանգնելու է ու ասի, թե մենք տեղյակ ենք պահել, հրապարակում կա։ Այդ կետերից յուրաքանչյուրը խոցելիություն ունի Հայաստանի համար։ Դրանցից որոշներն էլ ուղղակի չարիք են Հայաստանի համար։ Հետաքրքիր մի բան եմ ուզում ասել։ Այդ հինգ կետերից մեկում ադրբեջանցիները խոսում են իրենց ռազմագերիների վերադարձի մասին։ Այսինքն՝ այն կետը, որտեղ Հայաստանը կարող էր 100 տոկոսով արդարացի լինել աշխարհում, արդեն Ադրբեջանը ստեղծել է դրան հակընդդեմ կետ։ Նա փաստորեն այս ընթացքում միջազգային հարթակներում այդքան է խոսել այդ մասին, որ այսօր դա դարձել է նրանց կարևոր պահանջներից մեկը»,- հավելեց նա։