Մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանն աշխատանքի է անցել Լօօna․ai ընկերությունում

Մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանն աշխատանքի է անցել Լօօna․ai ընկերությունում

Պատգամավորական մանդատը վայր դրած «Իմ քայլի » նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը աշխատանքի է անցել տեղեկատվական Լօօna․ ai ընկերությունում, ինչի մասին տեղեկացրել է անձամբ՝ ֆեյսբուքյան նշմամբ։
Ինչպես պարզեցինք, այս ընկերությունը բիզնեսի համար նորարակական մարքեթինգային լուծումներ առաջարկող տեղեկատվական ընկերություն է։

Հիշեցնենք, որ, չնայած երիտասարդ տարիքին՝ Էդգար Առաքելյանը մեծ կենսափորձ ու քաղաքական, քաղաքացիական պայքարի փորձ ունի։

2011թ․ ՝ «Սաս Գրուպ» ընկերության առցանց մարկետինգի պատասխանատուից մինչև 2016-2017 թվականներին ՝ «Բի Վեբ Սիսթեմս» ընկերության ծրագրավորող, 2017-2018 թվականներին՝ «Թեոկեն» ՍՊԸ-ի ծրագրավորող:

Զուգահեռաբար, 2008-ից մասնակցել է «ՀԻՄԱ» երիտասարդական շարժմանը, 2010 թվականին իր շուրջ համախմբված համախոհների հետ ստեղծել է «Մենք դե՜մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը: 2019 թվականին էլ ընտրվել է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ :