Հայաստանը պետք է ստորագրի խաղաղության պայմանագիրը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ 

Հայաստանը պետք է ստորագրի խաղաղության պայմանագիրը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ 

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոպը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ստորագրի խաղաղության պայմանագիրը եւ դեպի կայունություն այլ ճանապարհ չկա։ Այս մասին նա ասել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ընթացքում։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական վերջին ռազմական բախմանը, Շենթոպը ասել է, որ այն եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարեւոր է մշտական խաղաղությունն ու անվտանգությունը ռեգիոնում։