Նախագահը չի կարող անգործություն դրսևորել, այդ դեպքում կսահմանափակվի նաեւ նրանց գործունեությունը. Մինասյան

Նախագահը չի կարող անգործություն դրսևորել, այդ դեպքում կսահմանափակվի նաեւ նրանց գործունեությունը. Մինասյան

Զուտ իրավական առումով ՀՀ նախագահը չի կարող անգործություն դրսեւորել առանց հիմնավորման: Օրենքը սահմանում է՝ կամ ստորագրում ես, կամ դիմում ես ՍԴ, երրորդ տարբերակ չկա: Երրորդ տարբերակն անգործությունն է։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հերթական հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, որը, հիշեցնենք, ժամեր առաջ Վանեցյանի ու Վազգեն Մանուկյանի հետ միասին հանդիպել է նախագահին։

«Նախագահը պետք է հետեւողական լինի, հետ քայլ չանի եւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ հարցով դիմի ՍԴ, հակառակ դեպքում թե՛ բանակը, թե՛ ժողովուրդը թույլ չի տալու ոչ միայն կառավարության, ոչ միայն նախագահի, այլ բոլորի գործունեությունը։
Կսահմանափակի նրանց գործունեությունը, որովհետեւ նրանց գործունեությունը հակապետական եւ հակաազգային կլինեն: Սա սկզբունքային հարց է, ժողովուրդը ոտքի է կանգնել՝ իր զինված ուժերի հետ միասին եւ պետականությունն է պաշտպանում: Սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չէ»,- պնդեց Մինասյանը։

Վերնագիր՝ Նախագահը չի կարող անգործություն դրսևորել, այդ դեպքում կսահմանափակվի նաեւ նրանց գործունեությունը. Մինասյան