Ով կսովորեցնի Փաշինյանին «քաղաքական բիլիարդ» խաղալ․ մաս 3-րդ․ Regnum

Ով կսովորեցնի Փաշինյանին «քաղաքական բիլիարդ» խաղալ․ մաս 3-րդ․ Regnum

Իսկ հիմա երրորդ գնդակի մասին։ Մատնանշելով քաղաքական առումով չինդենտիֆիկացված փաստաթղթին, Փաշինյանը հայտարարել է, որ հիմա թող Ղարաբաղի նախագահի բոլոր թեկնածուները ասեն, թե ընդունելի է արդյոք իրենց համար այդ տեքստը։ Թող Ղարաբաղի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը ասի, ընդունելի է արդյոք այս տեքստն իր համար։

Ըստ Փաշինյանի, եթե Ղարաբաղի ժողովուրդը որոշի, որ դա է բանակցությունների հիմքը, եւ դա ընդունելի տարբերակ է, ապա ինքը կերաշխավորի, որ նույն պահին այն կհայտնվի բանակցային սեղանին։ Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա մարտի 31-ին։ Առաջադրվել է ութ թեկնածու։ Իսկ ինչ է նրանցից ակնկալում Փաշինյանը, երբ պլանավորած ինտրիգի շրջանակում, նրանք, ովքեր դեմ են արտահայտվում Մադրիդյան սկզբունքներին, կարող են մեղադրել ռուսամետության մեջ։

Փաշինյանը, իր նախորդ Սարգսյանի նման հակամարտության կարգավորման բանակցությունները վարում է փակ ռեժիմով, թեեւ հավաստիացնում է, որ Հայաստանի ոչ մի իշխանություն այնքան թափանցիկ չի եղել Ղարաբաղյան հարցի հետ կապված իր գործողություններում, որքան իր կառավարությունը, իսկ փաստի առնչությամբ բացահայտ մանիպուլացնում է իրադարձություններն ու իրավիճակը, գերազանց հասկանալով, թե որն է Ստեփանակերտի դիրքորոշումը։

Ընդ որում, իր բիլիարդում նա օգտագործում է ծուռ հարվածները։ Հակամարտության ներկա բանակցությունների հետ դա բոլորովին կապ չունի։ Կան միայն բարձրագոչ հայտարարություններ եւ խոսակցություններ, որոնց միայն ցույց են տալիս, որ Հայաստանի ներսում քաղաքական վայրիվերումներ են, որոնք պոտենցիալ կերպով պառակտում են Հայաստանի հասարակությանը։

Ստանիսլավ Տարասով

Regnum.ru