ՀՖՖ նախագահի ընտրություններում դեռևս 4 թեկնածու է առաջադրվել

ՀՖՖ նախագահի ընտրություններում դեռևս 4 թեկնածու է առաջադրվել

Դեկտեմբերի 23-ին կայանալու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահական ընտրությունները: Թեկնածուներին առաջադրելու վերջին ժամկետը դեկտեմբերի 2-ն էր ներառյալ:
«Ֆուտբոլ Պլյուսի» տեղեկություններով դեռևս ներկայացվել են 4 թեկնածուներ․ 

Խորեն Հովհաննիսյան («Անի» ակումբի սեփականատեր)
Թովմաս Գրիգորյան («Լոռի» ակումբի հիմնադիր-սեփականատեր)
Արմեն Մելիքբեկյան (ՀՖՖ-ի գլխավոր քարտուղար)
Արսեն Աղաջանյան (ֆինանսավորել է հայկական մանկապատանեկան թիմեր և հիմնադրամներ)

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը ներկայացվելու է դեկտեմբերի 6-ին։