Ախտանշաններ, որոնք կարող են վկայել տղամարդկանց մոտ քաղցկեղի առկայության մասին

Ախտանշաններ, որոնք կարող են վկայել տղամարդկանց մոտ քաղցկեղի առկայության մասին

Գիտնականները հայտարարում են, որ եթե մարդն ուշադիր հետեւի իր օրգանիզմի «ազդակներին», ապա կարող է կանխել կամ ժամանակին սկսել շատ հիվանդություններից բուժումը, ներառյալ նաեւ այնպիսի ծանր հիվանդություններ, ինչպիսին քաղցկեղն է։ Ինչպես փոխանցում է enovosty.com-ը, ստամոքսի մշտական ու գրեթե անդադար այրոցները, օրինակ այն ազդանշաններից է, որի առկայության դեպքում հատկապես տղամարդիկ պետք է անհապաղ դիմեն բժշկի։ Երկրորդ ախտանշանը կապված է քաշի արագ կորստի ու ախորժակի փակման հետ։ Երրորդ դեպքում խոսքը մշտական կոշտ հազի մասին է, որը օրինակ պայմանավորված չէ մրսածությամբ, կամ վիրուսային սեզոնային հիվանդությամբ, եւ ուղեկցվում է կրծքավանդակում ցավային զգացողություններով, նույնիսկ՝ ձայնի տեմբրի փոփոխությամբ։ Մասնագետները նշում են, որ մարդու օրգանիզմում մաշկի գույնից մինչեւ մեզի գույն, յուրահատուկ հուշումներ են պարունակվում, որոնք նախազգուշացնում են մեզ, որ կա կարիք բուժման կամ կանխարգելիչ պրոֆիլակտիկայի եւ պետք է ճիշտ հասկանալ սեփական օրգանիզմի լեզուն ու ազդակները։