Սխալ է պատկերացումը, թե խաղաղապահները Ղարաբաղում ընդլայնվում են․ Պեսկով

Սխալ է պատկերացումը, թե խաղաղապահները Ղարաբաղում ընդլայնվում են․ Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե սխալ են այն պատկերացումները, թե խաղաղարար առաքելությունը Ղարաբաղում ընդլայնվում է։ «Դա սխալ տպավորություն է։ Նախ, չպետք է խառնել խաղաղապահներին, որոնք կանգնած են շփման գծում, մարդասիրական կենտրոնի աշխատանքների հետ։ Իհարկե, շատ խնդիրներ կան, որոնք միայն խորացել են պատերազմի պատճառով։ Հումանիտար կենտրոնը հենց դրանցով էլ զբաղվում է»,- ասել է Պեսկովը։