Վթար Իսակովի պողոտայում. կան տուժածներ

Վթար Իսակովի պողոտայում. կան տուժածներ

Հունվարի 22-ին, ժամը 22:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մեկ տուժած հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս․ Ք․-ին, ով նույնպես հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, այնուհետև փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։