Հ․ Շիրազի մահադիմակը, որը մահվան օրն է արվել, նվիրեցին թանգարանին
Երեկ Գյումրիում տեղի ունեցավ միջոցառում, որի շարժառիթը Հովհ. Շիրազի մահադիմակի նվիրումն էր նրա տուն- թանգարանին։ Այս բացառիկ արվեստի գործի հեղինակն է եղել քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանը, նվիրատուն` նկարիչ Էդուարդ Սեդրակյանը։ Միջոցառման հյուրերն էին գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, Հովհ. Շիրազի կրտսեր որդի Վանանդ Շիրազը, Վարդան Գոմցյանը, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Սարգիս Պետրոսյանը, բանաստեղծ, Հհ գրողների միության անդամ, Շիրակ թերթի խմբագիր Սամվել Մարգարյանը, մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ և շիրազասեր այցելուներ։
Կարծիքներ