Սեյրան Օհանյանի պաշտպանը միջնորդեց՝ քրեական հետապնդումը դադարեցնել եւ գործի վարույթը կարճել

Սեյրան Օհանյանի պաշտպանը միջնորդեց՝ քրեական հետապնդումը դադարեցնել եւ գործի վարույթը կարճել

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօրվա դատական  նիստին միջնորդություն ներկայացրեց դատարան՝ Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաեւ գործի վարույթը կարճելու վերաբերյալ։

Մեժլումյանի խոսքով՝ գործ ունեն ապօրինի հետապնդման հետ, որն անթույլատրելի է․ «Միջնորդում եմ՝ դադարեցնել խտրականությունը, դադարեցնել քրեական հետապնդումն ու քրեական գործի վարույթը կարճել»։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ նույնաբովանդակ միջնորդություններ են ներկայացրել նաեւ ամբաստանյալներ Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։ Վերջիններս նշեցին, որ դրանք վերաբերում են տարբեր անձանց, պետք է լուծվեն առանձին։ Դատախազը նշեց, որ նույնբովանդակ միջնորդություններ են եւ դրանք պետք է քննարկել միասին։

Պաշտպանական կողմը միացավ Մեժլումյանի ներկայացրած միջնորդությանը։
Մեղադրողներից Պետրոս Պետրոսյանը նշեց, որ Մեժլումյանի կողմից  որեւէ նոր հանգամանք չի վկայակոչվում․ «Հարուցված միջնորդությունն անհիմն է, խնդրում ենք՝ միջնորդությունը մերժել»։
Մյուս մեղադրող Գեւորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ միջնորդությունը հիմնավոր չէ, խնդրում են՝ մերժել։

Պայմանավորված աշխատանքային ժամի օրվա ավարտով՝ դատարանը գործի քննությունը հետաձգեց