Կորոնավիրուսը հասավ Հունաստան

Կորոնավիրուսը հասավ Հունաստան

Հունաստանում արձանագրվել է կորոնավիրուսից վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է Athens voice ռադիոկայանը։ Ըստ Հունաստանի առողջապահության նախարարության, երեսունութամյա մի կնոջ մոտ, ով ապրում է Սալոնիկ քաղաքում, որը գտնվում է Հունաստանի հյուսիսում, հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսի առկայություն։