Ի՞նչ իրավիճակ է կառավարական ամառանոցների մոտ (տեսանյութ)

Ի՞նչ իրավիճակ է կառավարական ամառանոցների մոտ (տեսանյութ)

Մենք այս պահին գտնվում ենք Պռոշյան փողոցում` կառավարական ամառանոցների մոտ: Ինչպես կառավարության շենքի մոտ, այնպես էլ այստեղ ոստիկանական ուժեր են կուտակված, շուրջբոլորը ոստիկանության մեքենաներ են և ներքին զորքերին տեղափոխող ավտոբուսներ:

Նշենք, որ ըստ տեղեկությունների` Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է անցկացնում իր թիմակիցների հետ: Լուրեր տարածվեցին, որ շուտով հնարավոր է նա ուղերձով հանդես գա և հայտարարի հրաժարականի մասին: Մեկ այլ տեղեկությամբ էլ` Փաշինյանն, իրականում, կառավարակամ ամառանոցում չէ, նրան տեղափոխել են հիվանդանոց:

Նկատենք, որ մեր` այստեղ ժամանելուց որոշ ժամանակ անց տարածքում կուտակված ոստիկանների մի խումբ հեռացավ: Սրանից ևս կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն ամառանոցում չէ, հակառակ պարագայում դժվար ոստիկանական ուժերը լքեին տարածքը:

Մանրամասները` տեսանյութում: