Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանին

Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանին

Թուրքիան «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության» (KDP) հետ համագործակցությամբ օրեր շարունակ զենք-զինամթերք է տեղափոխում Իրաքյան Քուրդիստան:

Նշվում է նաև, որ մատակարարումները հիմնականում իրականացվել են Դուհոք և Շելադիզե նահանգներ: 

Բացի այդ, թուրքական մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 17-ի գիշերը  թուրքական զինուժին պատկանող կործանիչները Բիրադոստի սահմանային շրջաններում հարվածներ են հասցրել: Այնուհետև հրդեհներ են բռնկվել Դարիստա, Քեմ Քորա, Գերվի Ռոբի, Ռուվալա և Պինգոստա շրջաններում: