Հանրակրթության վարչության պետն ասաց՝ թող տանեն, ի՞նչ կա որ, թող 100 աշակերտ էլ պակաս լինի այդ դպրոցում 

Հանրակրթության վարչության պետն ասաց՝ թող տանեն, ի՞նչ կա որ, թող 100 աշակերտ էլ պակաս լինի այդ դպրոցում 

Ավշարի դպրոցի ուսուցիչները այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ իրենց միացած ծնողները, որոնք նույնպես պահանջում են նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը, պատրաստ են իրենց երեխաներին դպրոցից հանել և այլ դպրոց տեղափոխել։ Երեկ Արարատի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանը ժամանակ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը՝ արձագանքելով այս մտքին ասել է՝ «թող տանեն, ի՞նչ կա որ, թող հարյուր աշակերտ էլ պակաս լինի այդ դպրոցում։

«Մենք ամեն ջանք գործադրում ենք, որ մի երեխա բերենք դպրոց։ Մի արեք այս բաները ժողովուրդ, այս աղջկա խնդիրը մի քաղաքականացրեք»,- ասաց ուսուցիչներից մեկը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։