Հորդորակ. Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Հորդորակ. Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(5-րդ թողարկում)

Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր՝ հերթական ցանկը։ Այս օտար բառերը հայախոս մարդիկ գրավոր և բանավոր խոսքում հաճախ են կիրառում՝ անտեսելով հայերենի հնարավորությունները։

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ    
խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

    1. ալյանս - միություն, դաշինք 
    2. բաններ - ցուցապաստառ 
    3. բեյջ - անվանաքարտ 
    4. դալան - կամար, կամարանցում 
    5. դերմատոլոգ - մաշկաբան
    6. դիսոնանս - աններդաշնակություն
    7. թինեյջեր - դեռահաս, պատանի 
    8. ինաուգուրացիա - պաշտոնակալություն, երդմնակալություն
    9. իդենտիֆիկացիա - նույնականացում, նույնացում
    10. ինտերպրետացիա - մեկնաբանություն 
    11. կալկուլյատոր - հաշվիչ
    12. կնոպկա - 1. կոճակ, 2. կոճգամ
    13. կոնսենսուս - համաձայնություն
    14. կրիտերիա - չափանիշ
    15. մեյքափ - դիմահարդարանք, դիմահարդարում 
    16. միսիա - առաքելություն 
    17. նոմինացիա - անվանակարգ
    18. չաթ - զրուցարան  
    19. պարոլ (ռազմ.) - անցաբառ, նշանաբառ
    20. պեյզաժ - բնանկար, բնապատկեր
    21. պրեզենտացիա - շնորհանդես, ներկայացում
    22. պրոֆեսիոնալ - արհեստավարժ
    23. ռեսթայլինգ - ոճափոխութուն 
    24. սկեպտիկ - կասկածամիտ, թերահավատ
    25. վերբալ - խոսքային, բանավոր 
    26. քոմենթ - մեկնաբանություն
    27. օնկոլոգ - ուռուցքաբան
    28. օրիենտացիա - կողմնորոշում
    29. օֆիցիալ - պաշտոնական

30․ֆիլտր - զտիչ

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ