ՊԵԿ-ը ինձ, պարզվում է, հարցեր ունի

ՊԵԿ-ը ինձ, պարզվում է, հարցեր ունի

ՊԵԿ-ն իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին հրավիրել է հարցերի պատասխանելու: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:
 
Մելիքյանը, մասնավորապես, նշել է. ՛«ՊԵԿ-ը ինձ, պարզվում է, հարցեր ունի ու ահա այսպես՝ «տնավարի», հրավիրում է հարցերին պատասխանելու։
 
Քանի որ ինձ էլ է հետաքրքիր, թե այդ ինչ հարցեր ունի ՊԵԿ-ի 21-րդ բաժինը ինձ՝ մարդու, որ երբևէ չի զբաղվել ու չի զբաղվում բիզնեսով, հղում եմ «հանդիպակաց հրավեր»՛։