Մեսսիին պետք էր վաճառել դեռ անցյալ ամառ․ «Բարսայի» ղեկավարը ներկայացրել է պարզաբանում

Մեսսիին պետք էր վաճառել դեռ անցյալ ամառ․ «Բարսայի» ղեկավարը ներկայացրել է պարզաբանում

«Բարսելոնայի» նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարլես Տուսկետսը պարզաբանել է իր կողմից հնչեցված արտահայտությունները կապված Լիոնել Մեսսիի հնարավոր վաճառքի հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Հիշեցնենք, որ Տուսկետսը հայտարարել էր, որ Մեսսիին պետք էր վաճառել դեռ անցյալ ամառ։ Այժմ էլ նա պարզաբանել է, որ ֆինանսական առումով Մեսսիի հեռանալն ակումբից դրականորեն կազդեր ակումբի վրա։ Տուսկետսը նաեւ ասել է, որ ինքը չի ասել, որ եթե իրեն հարցնեին, ապա կվաճառեր Մեսսիին։