Սայաթ Շիրինյանից տեղեկություն չկա

Սայաթ Շիրինյանից տեղեկություն չկա

Քիչ առաջ դիմակավորված անձինք բերման են ենթարկել Սայաթ Շիրինյանին։

Նրա փաստաբան Բենիկ Գալստյանից փորձեցինք ճշտել, թե ինչի համար են Շիրինյանին բերման ենթարկել։

Նա ասաց, որ մինչ այս պահը տեղեկություն չունի։ 

Գալստյանը նաեւ նշեց, որ կապ չի կարողացել հաստատել ո՛չ Շիրինյանի, եւ ո՛չ էլ նրա ընտանիքի հետ. «Տեղեկություն չունեմ բացարձակ»։