Եվս մեկ եվրոպական երկիր մտադիր է վերադառնալ պարտադիր զինծառայության

Եվս մեկ եվրոպական երկիր մտադիր է վերադառնալ պարտադիր զինծառայության

Խորվաթիայում լրջորեն քննարկումներ են սկսել պարտադիր զինվորական ծառայության ռեժիմին վերադառնալու համար։ Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Զորան Միլանովիչը։ Ներկայումս, ըստ Միլանովիչի, խորվաթական զինվորական ռեզերվում մարդիկ են, որոնց միջին տարիքը հիսունն է, ինչը չի կարող անհանգստացնող չլինել, եթե հաշվի ենք առնում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը։

Նա ընդգծել է, որ առանց մարդկանց, առանց զինվորների բանակ գոյություն ունենալ չի կարող եւ դա ամենալավը երեւում է Ուկրաինայում։ Պենտագոնում էլ խոստովանել են, որ 17-24 տարեկան ամերիկացիների 77 տոկոսը չի կարող  ծառայել բանակում՝ նաեւ բժշկական պատճառներից ելնելով։ Բացի այդ, երիտասարդների մեծ մասը նույնիսկ չի դիտարկում բանակային ծառայությունը որպես իր կյանքի հեռանկար կամ որոշակի փուլ։