Հրապարակվել է Հարություն Մաշադյանի զինգրքույկը․ լուսանկարներ

Հրապարակվել է Հարություն Մաշադյանի զինգրքույկը․ լուսանկարներ

Գլխավոր դատախազ խորհրդական Գոռ Աբրահամյանը հրապարակել է Երեւանի կայազորի դատախազության նորանշանակ դատախազ Հարություն Մաշադյանի զինգրքույկը, ինչպես նաեւ զինվորական ծառայության ընթացքում արված լուսանկար։

« «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, ընդ որում՝ ինչպես գործողի, այնպես էլ 2018թ. ապրիլին ուժը կորցրած ճանաչվածի պարագայում, անկախ նրանից՝ խոսքը այսպես ասած՝ քաղաքացիական, թե զինվորական ոլորտի դատախազներին է վերաբերում, սահմանվում է, որ դատախազի պաշտոն չի կարող զբաղեցնել այն անձը, որ չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով: Հրապարակում եմ Հարություն Մաշադյանի՝ զինվորական ծառայություն անցնելու լուսանկարները նաև զինգրքույկից, հատկապես նրանց համար, ովքեր անվստահությամբ էին փորձում մոտենալ ՀՀ դատախազության կողմից երեկ հրապարակված պաշտոնական հաղորդագրության այդ հատվածին: 
Որպես հետգրություն էլ ասեմ, որ Հ. Մաշադյանը 12 ամյա դպրոց չի ավարտել և կրտսեր դասարաններում սովորելիս թռիչքային տեղափոխություն է ունեցել»-տեղեկացրել է նա։

Նշենք, որ համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել այդ թեման, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ:  Եվ, նշվում է, որ նա չի ծառայել ՀՀ ԶՈՒ-ում։