Գլխուղեղն ախտահարող նոր վիրուս է հայտնաբերվել
Գիտնականները հայտնաբերել են նոր վիրուս, որը փոխանցվում է տիզերի միջոցով եւ առաջացնում նյարդային համակարգի, այդ թվում նաեւ՝ գլխուղեղի ախտահարում։ Այն վտանգավոր է մարդու համար։ Նոր հայտնաբերված պաթոգենը անվանվել է WELV։ Առաջին անգամ այն հայտնաբերվել է 61 տարեկան մի տղամարդու մոտ, ով հայտնվել էր հիվանդանոցում այն բանից հետո, երբ Վերջին Մոնղոլիայում, որը գտնվում է Չինաստանի հյուսիսում, այցելել էր պուրակ եւ այնտեղ նրան տիզ էր կծել։ Տղամարդու մոտ եղել էր տենդ, գլխացավ եւ սրտխառնոց։
Հակաբիոտիկները չեն ազդել ախտանշանների վրա, ինչից մասնագետները եզրակացրել են, որ բակտերիաների պատճառով չի առաջացել հիվանդությունը։ Տղամարդու ԴՆԹ եւ ՌՆԹ անալիզները ցույց են տվել, որ նրա մոտ մինչ այժմ անհատ օրթոնաիրովիրուս կա։ Այս դասակարգի վիրուսների շարքին դասվում են մի շարք պաթոգեններ, որոնք փոխանցվում են տիզերի միջոցով։ Այս շարքին է օրինակ պատկանում եզակի ղրիմա-կոնգոլեզյան հեմորագիկ տենդը, որը մահացու է մարդու համար։ WELV-ով վարակված մարդիկ համապատասխան մասնագիտական բուժման դեպքում առողջանում են մեկ-երկու շաբաթից։ Սակայն հայտնի է, որ այս վիրուսը կարող է հանգեցնել նաեւ մահվան։
Կարծիքներ