27 մարդ է զոհվել․ ի՞նչ է տեղի ունեցել Ստամբուլում

27 մարդ է զոհվել․ ի՞նչ է տեղի ունեցել Ստամբուլում

Ստամբուլի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, հայտնում է Hürriyet թերթը։

Դեպքի վայր ժամանած Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտնել է, որ բնակելի շենքի նկուղում գիշերային ակումբ է գործել։

Ըստ թուրքական ԶԼՄ-ները, հրդեհը բռնկվել է հենց Ստամբուլի Շիշլի թաղամասում 16 հարկանի շենքի առաջին հարկում գտնվող գիշերային ակումբում։ 

Նշվում է, սակայն, որ ակումբը փակվել է Ռամադան ամսվա կապակցությամբ։ Նախքան հրդեհը բեմի մոտ «պայթյուն» է եղել։

«Հրդեհի պատճառն անհայտ է, առաջին հարկում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, բոլոր մահացածները նրանք էին, ովքեր վերանորոգում էին գիշերային ակումբը։ Իշխանությունները հետաքննում են միջադեպը», - փաստի առնչությամբ ասել է Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը մամուլի: 

Ընդորում, իշխանությունները չեն հաստատել հրդեհից առաջ պայթյունի մասին տեղեկությունները: