Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը

Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը

Ուզբեկստանի փոխվարչապետ Ուկտամ Բարնոևը, որը վերահսկում է երկրի գյուղատնտեսության և սննդի ոլորտը կառավարությունում, մահացել է կիրակի օրը COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

COVID-19-ի առաջին դեպքը հանրապետությունում գրանցվել է մարտի 15-ին: Կիրակի օրը կորոնավիրուսի հաղորդված դեպքերի թիվը կազմել է 51 235, վարակից մահացել է ընդհանուր առմամբ 429 հիվանդ, իսկ վերականգնվել է 47271: Օգոստոսին նոր դեպքերի թիվը օրական 600-700-ից իջավ 200-300: Սակայն սեպտեմբերին դինամիկան կրկին աճել է: