180 մլն դրամ արժողությամբ տենդերում հաղթել է քաղաքապետարանի կոմունալ վարչության պետի քրոջ որդու ընկերությունը (Տեսանյութ)

180 մլն դրամ արժողությամբ տենդերում հաղթել է քաղաքապետարանի կոմունալ վարչության պետի քրոջ որդու ընկերությունը (Տեսանյութ)

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը աղբամանների համար հայտարարված տենդերում հաղթող է ճանաչել իր քրոջ որդուն պատկանող ընկերությանը։

«Նիստը տեղի է ունեցել ամռանը։ Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 3 ընկերություն, հաղթող է ճանաչվել Արարատ Խաչիկյանի հարազատ քրոջ որդուն պատկանող ընկերությունը», - ասել է Խաժակյանը։

Նրա խոսքով՝ տենդերի արժեքը կազմել է 180 միլիոն դրամ։