Այնպիսի քաղաքականություն վարեք, որ ես էլ պատերազմ չգնամ, հոգնել եմ․ Չորեքթարցի Աշոտ

Այնպիսի քաղաքականություն վարեք, որ ես էլ պատերազմ չգնամ, հոգնել եմ․ Չորեքթարցի Աշոտ

Այս պահին ընթանում է «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցությունը հիմնադրել է «Առաքելություն» կուսակցության նախկին անդամ Մանուկ Սուքիասյանը, նա նաև գործարարությամբ է զբաղվում, նրան է պատկանում Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Յանկի» փաբը։ Հիմնադիր համագումարի ընթացքում հաստատվեց կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը։ Ելույթ ունեցավ ազատամարտիկ Աշոտ Սևյանը՝ Չարեքթարցի Աշոտը․

«Բոլորին ճանաչում եմ շատ վաղուց, ձեր նախաձեռնությունը ողջունելի է նրա համար, որ 1992 թվականին, երբ պատերազմ էինք գնացել, ես հիշում եմ, որ էն ժամանակ մեր իշխանությունը մի քիչ տկարամիտ էր, բայց կար թասիբ, Քառօրյայի ժամանակ էլի գիտեինք, որ թիկունքում ազգային կա, էս պատերազմում գիտեինք, որ իշխանությունը փուչիկ է,բայց  էլի գնացինք։ Ես հոգնել եմ, այնպիսի քաղաքականություն վարեք, որ ես էլ պատերազմ չգնամ, բայց էլի գազ տվեք, մեկ է կռվողը մենք ենք, և երբ քաղաքականության մեջ ձախողեք, ես ձեր կողքը կանգնած եմ։ Այսօր ասում են՝ քաղաքականությունը չպարտվեց ,բանակը պարտվեց, ես մինչև հիմա պահում եմ դիրքը, որը ստորագրությամբ հանձնվեց, ես չեմ պարտվել։ Իմ խնդիրը այն է, որ եղեք ազգային։ Ձեր կազմում 2 հոգի կան, որ Ջաբրայիլից, Հանդրութից ինձ հետ են եղել, ես չեմ էլ կասկածում, որ դուք էլ կգաք, դրա համար ես ձեզ սատարում եմ»,- ասաց Սևյանը։